Centek CT-1701

Данная инструкция на русском языке предназначена для холодильника Centek CT-1701, описывает принцип работы и основные моменты эксплуатации устройства. Перед первым включением рекомендуется внимательно изучить данное руководство.

Инструкция для холодильника представлена в формате PDF, который поддерживается на всех современных устройствах, так что сложностей с открытием файла возникнуть не должно. Но если открыть документ не получается, установите любую программу для чтения PDF файлов, например Acrobat Reader.

Чтобы распечатать инструкцию, нужно ее сначала скачать, для этого кликните по кнопке «Скачать инструкцию», файл откроется в новой вкладке, затем нажмите комбинацию клавиш Сtrl + P и из открывшегося диалогового окна, отправьте документ на печать.

Страницы: Стр:
14
Եթե սարքն ունի պլաստիկ թաղանթի պաշտպանիչ ծածկույթ, ապա այն զգուշորեն հանեք ՝ նախազգուշական միջոցներ
ձեռնարկելով, որպեսզի չվնասեն ներկերի կամ պոլիմերային ծածկույթը:
Ջերմաստիճանի կարգավորիչը տեղակայված է սառնախցիկում:
Ջերմաստիճանի կարգավորիչի օգնությամբ կարող եք ընտրել ռեժիմը՝ պահանջներին
համապատասխան.
COLD - ուժեղացված սառեցման ռեժիմ: Օգտագործվում է ամռանը, կամ արտաքին միջավայրի
35 °C-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում։
COLDER - թույլ սառեցման ռեժիմ: Օգտագործվում է ձմռանը, կամ արտաքին միջավայրի 10 °C-ից
ցածր ջերմաստիճանի պայմաններում։
NORMAL - միջին արժեք COLD և COLDER ռեժիմների միջև: Սովորաբար օգտագործվում է
արտաքին միջավայրի սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
normal
OFF
cold
colder
6. ՍԱՐՔԻ ՄԱՔՐՈՒՄ
1. Սառնարանի մաքրման կամ տեխնիկական սպասարկման ժամանակ առաջին հերթին հոսանքազրկեք այն՝ դուրս բերելով
խրոցակը վարդակից: Ազատեք խցիկները սննդամթերքից: Օգտագործեք չեզոք լվացող միջոցներ: Երբեք մի օգտագործեք
հղկող փոշի-լվացող միջոցներ, ալկալիական բաղադրություններ, օրգանական թթուներ և շատ տաք ջուր, դրանք կարող են
վնասել լաքուներկի ծածկույթը: Մի օգտագործեք սուր կամ մետաղական առարկաներ, դա կարող է վնասել սառնարանը:
2. Դռան հերմետիկ ռետինը հեշտ է աղտոտվում, այն պետք է ավելի հաճախ լվանալ։
3. Սառնարանի օգտագործման երկար ընդմիջման դեպքում խրոցակը հանեք վարդակից, հալեցրեք, լվացեք և չորացրեք
սառնարանը:
7. ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
Եթե սառնարանը բավարար չի աշխատում կամ անսարքություն է առաջացել, նախքան լիազորված սպասարկման կենտրոն
դիմելը կարդացեք այս բաժինը: Որոշ դեպքերում, դուք կարող եք ինքներդ շտկել ծագած խնդիրները:
Խնդիրը Պատճառը
Կոմպրեսորի (ճնշակի)
երկարատև աշխատանք
Ամռանը կոմպրեսորն ավելի երկար է աշխատում, երբ արտաքին միջավայրի
ջերմաստիճանն ավելի բարձր է:
Խցիկում միաժամանակ չափազանց շատ մթերքներ։:
Տաք սնունդ սառնարանում։
Սառնարանի դռան հաճախակի բացում։
Սառնարանի դուռը պատշաճ կերպով փակված չէ։
Հոտ Սուր հոտ ունեցող մթերքները անհրաժեշտ է սերտորեն փաթեթավորել:
Ստուգեք սննդի թարմությունը:
Չի աշխատում
Սառնարանը միացված չէ կամ միացված չէ սնուցման աղբյուրին։
Ցածր լարում։
Խափանում էլեկտրականության մեջ կամ միացման շղթայում։
Սառնարանի դուռը
ամբողջությամբ չի փակվում
Սառնարանում չափազանց շատ մթերք կա:
Սառնարանը թեքված է։
Աղմուկ
Սառնարանը հավասարեցված չէ։
Դետալները սխալ են տեղադրված:
Սառնարանը դիպչում է կողմնակի առարկաներին (օրինակ՝ շրջակա կահույքին):
Թերմոստատի և կոմպրեսորի միացման բնորոշ ձայները համարվում են
նորմալ ձայներ, որոնք առաջանում են սարքի էլեկտրական սարքավորումների
աշխատանքի ընթացքում:
Սառնարանի պատյանը կարող է ջերմություն արձակել աշխատանքի ընթացքում, հատկապես ամռանը: Սա թույլատրելի է
և թերություն չի համարվում։
Արտաքին միջավայրի բարձր խոնավության պայմաններում սառնարանի արտաքին մակերեսին և դռների հերմետիկ
ռետինների վրա կարող է կոնդենսատ (խտուցք) առաջանալ, դա թույլատրելի է: Չոր սրբիչով սրբեք կոնդենսատը:
Ձայն կարող է արձակել աշխատող կոմպրեսորը, հատկապես սարքի միացման կամ անջատման ժամանակ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Այս սառնարանը պարունակում է փոքր քանակությամբ R600a սառնագենտ, որը գործնականում անվնաս է շրջակա միջավայրի
համար, բայց դա նաև դյուրավառ գազ է: Արտահոսքի դեպքում սառնագենտը կարող է գրգռել աչքերը կամ բռնկվել:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԽՆԱՅԵԼՈՒ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Դուռը փակ պահեք։ Դռները բացեք միայն անհրաժեշտության դեպքում, հիշեք, որ դռան յուրաքանչյուր բացում
որոշակիորեն բարձրացնում է ջերմաստիճանը սառնարանի ներսում և նախկին ջերմաստիճանը վերականգնելու համար
էլեկտրաէներգիա է ծախսվում։
Մի գերբեռնեք սառնարանը: Սննդամթերքի պահպանման համար կարևոր է օդի բավարար շրջանառությունը: Սառնարանը
սննդամթերքով գերբեռնելը խանգարում է օդի ազատ շրջանառությանը, սառնարանի ճիշտ աշխատանքին և առաջացնում
էլեկտրաէներգիայի հավելյալ սպառում։
Մի դրեք տաք սնունդ։ Սառնարանում դրված տաք սնունդն անմիջապես մի քանի աստիճանով բարձրացնում է
ջերմաստիճանը։ Թողեք, որ սնունդն ու սպասքը սառչեն մինչև սենյակային ջերմաստիճան, այնուհետև դրեք սառնարանում:
Ճիշտ տեղադրեք սառնարանը: Ջերմության աղբյուրներից բավականաչափ հեռավորության վրա, լավ օդափոխվող
տարածքում՝ համաձայն ՍԱՌՆԱՐԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ կետի ցուցումներին:
Սարքը պետք է գտնվի տարածքի ամենազով հատվածում, հեռու ջերմություն արտադրող սարքերից կամ ջերմային
խողովակներից, ինչպես նաև հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
Страницы: Стр: 15
Комментарии (0)

Добавить комментарий

Другие Холодильники Centek