Centek CT-1767

Данная инструкция на русском языке предназначена для холодильника Centek CT-1767, описывает принцип работы и основные моменты эксплуатации устройства. Перед первым включением рекомендуется внимательно изучить данное руководство.

Инструкция для холодильника представлена в формате PDF, который поддерживается на всех современных устройствах, так что сложностей с открытием файла возникнуть не должно. Но если открыть документ не получается, установите любую программу для чтения PDF файлов, например Acrobat Reader.

Чтобы распечатать инструкцию, нужно ее сначала скачать, для этого кликните по кнопке «Скачать инструкцию», файл откроется в новой вкладке, затем нажмите комбинацию клавиш Сtrl + P и из открывшегося диалогового окна, отправьте документ на печать.

Страницы: Стр:
14
-Երբեք մի միացրեք սարքը վնասվածության նշաններ
նկատելու դեպքում: Եթե կասկածում եք, որ սարքը ճիշտ է
աշխատում, դիմեք սպասարկման կենտրոն:
2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մոդել СТ-1766 СТ-1767
Կլիմայական դասակարգը SN/N/ST/T
Առավելագույն հզորությունը, Վտ 255 250
Սառցախցիկի ծավալը, լ 368 418
Սառցախցիկի ռեժիմի
ջերմաստիճանը
-12 ... -24 °С
Սառնարանի ռեժիմի
ջերմաստիճանը
0 ... 10 °С
Նոմինալ լարումը 220–240 Վ ~50 Հց
Հոսանքը, Ա 1,13 1,5
Աղմուկի մակարդակը, դբ 44
Էլեկտրաէներգիայի սպառումը,
կՎտ/24 ժ
0,832 0,912
Էներգասպառման դասակարգը А+
Սառնագենտ R290 (80 գ) R290 (90 գ)
Զտաքաշը, կգ 50 54,5
Չափսերը (լայնություն/
խորություն/ բարձրություն), մմ
1255
745
825
1416
750
825
3. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
-Սառցախցիկ - 1 հատ
-Սննդամթերքի զամբյուղ - 4 հատ
-Սառույցի քերիչ - 1 հատ
-Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
4. ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Դռնակի բռնակ
2. Սննդամթերքի զամբյուղ
3. Էլեկտրական լար
4. Ցանց
5. Կառավարման վահանակ
6. Սառցախցիկի կորպուս
7. Ջրահեռացման անցք
5. ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
-Փոխադրման ժամանակ պետք է ապահովել սարքի ուղիղ
դիրքը: Մի շրջեք սարքը: Չի թույլատրվում թեքել սարքը
450-ից ավել:
-Այս սարքը չի կարելի ներկառուցել կամ տեղադրել
որմնախորշերի մեջ:
-Մի տեղադրեք սարքը շատ բարձր ջերմաստիճան և
խոնավություն ունեցող տարածքներում:
-Սառցախցիկի ետին և կողմնային պատերը պետք է
գտնվեն շրջակա մակերեսներից 10 սմ հեռավորության
վրա՝ օդի պատշաճ շրջանառությունը ապահովելու
համար:
-Սարքը տեղադրեք արևի ուղիղ ճառագայթներից և
ջերմության աղբյուրներից պաշտպանված տեղում:
Արևի ուղիղ ճառագայթները կարող են ազդել ակրիլային
ծածկույթի վրա, իսկ ջերմության աղբյուրները կարող են
ավելացնել էներգիայի սպառումը: Շրջակա միջավայրի
շատ ցածր ջերմաստիճանը կարող է նաև հանգեցնել
սարքի ոչ պատշաճ աշխատելուն:
-Սարքը էլեկտրական վարդակին միացնելուց հետո թողեք,
որ 2-3 ժամվա ընթացքում բավարար չափով սառչի
նախքան սննդամթերք դնելը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Սարքը կարող է օգտագործվել
չջեռուցվող սենյակում -15 °C ջերմաստիճանում:
6. ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
-Սարքում ջերմաստիճանը կարգավորվում է կառավարման
վահանակի (5) միջոցով, որը գտնվում է ստորին աջ
անկյունում:
-Կառավարման վահանակը ներկայացված է կանաչ և
կարմիր գույների երկու ցուցիչներով: POWER ցուցիչը
(կանաչ) նշանակում է, որ սարքը միացված է ցանցին:
RUN ցուցիչը (կարմիր) ցույց է տալիս, որ կոմպրեսորը
աշխատում է:
-Սահմանված ջերմաստիճանը կարգավորվում է
ջերմաստիճանի կարգավորիչով: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 թվերը
չեն նշանակում հատուկ ջերմաստիճաններ, որքան
ցածր լինի թիվը, այնքան բարձր կլինի ջերմաստիճանը և
հակառակը:
-1-2-3 միջակայքը (COOLING) նշանակում է հովացում
(ջերմաստիճան 0 °C - 10 °C): Սարքը աշխատում է ինչպես
սառնարանը:
-4-5-6-7-8 միջակայքը (FREEZING) նշանակում է սառեցում
(ջերմաստիճանը -12 °C- (-24 °C)): Սարքն աշխատում է
ինչպես սառնախցիկը:
-Երբ այն վերածվում է SUPER դիրքի, սարքը անցնում է
արագ սառեցման ռեժիմի, և կոմպրեսորը չի դադարի,
մինչև բռնակը չպտտեք այլ դիրքի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
-Սառցախցիկն անջատելու համար էլեկտրական խրոցը
հանեք վարդակից:
-Եթե սարքն անջատել եք, ապա նորից միացնելուց առաջ
պետք է սպասեք 3-5 րոպե: Եթե փորձեք սարքը միացնել
նշված ժամանակից շուտ, ապա էլեկտրասնուցման
տարրերն ու կոմպրեսորը կարող են վնասվել:
-Եթե սարքը ծանրաբեռնված է սննդամթերքով, ապա
սառեցումը բավականաչափ ուժեղ չի լինի:
ՍՆՆԴԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
-Սառցախցիկի մեջ սնունդը տեղադրելուց 2-3 ժամ առաջ
ջերմաստիճանի կարգավորիչը դրեք առավելագույն
դիրքի վրա՝ ամենացածր ջերմաստիճանը ստանալու և
սնունդը սառեցնելու համար:
-Վերոնշյալ ժամանակից հետո տեղափոխեք կարգավորիչը
առավելագույն դիրքից միջին դիրք:
-Խորհուրդ չի տրվում սառցախցիկի դռնակը հաճախակի
բացել, ինչպես նաև սառցախցիկը երկար ժամանակ բաց
թողնել:
-Սառցախցիկը նախատեսված է սառեցված սննդամթերքի
երկարատև պահպանման համար: Սննդամթերքի
պահպանման ժամկետը մինչև երեք ամիս է:
-Ապրանքներն ունեն տարբեր պիտանելիության ժամկետ,
և խորհուրդ չի տրվում այն գերազանցել: Սառցախցիկը
հալեցնելիս հետևեք սառեցված սնունդը պահելու
ցուցումներին:
-Առևտրի նպատակով փաթեթավորված սառեցված
սնունդը պետք է պահել արտադրողի հրահանգներին
համապատասխան:
-Սառեցված սնունդը տեղադրեք սառցախցիկում գնելուց
անմիջապես հետո: Հետևեք սննդի պահպանման
ցուցումներին, որոնք նշված են արտադրողի
փաթեթավորման վրա:
-Զամբյուղը նախատեսված է անկանոն ձև ունեցող
սննդամթերք պահելու համար: Սառցախցիկի մեջ այլ
մթերքներ դնելու համար զամբյուղը սահեցրեք մի կողմ
կամ բարձրացրեք այն:
-Չի թույլատրվում սառցախցիկի մեջ տեղադրել տաք և գոլ
սնունդ, ինչպես նաև հեղուկ սնունդ ապակե տարայի մեջ,
զովացուցիչ ըմպելիքներ և ածխաթթու գազ պարունակող
հեղուկներ շշերի և ապակե տարաների մեջ:
ՀԱԼԵՑՈՒՄ
Ավելի արդյունավետ աշխատանքի և ցածր էներգ-
ասպառման համար սառցախցիկը հալեցրեք ամեն անգամ,
երբ սառույցը հասնում է 5-10 մմ հաստության: Հալեցումը
կատարեք այն ժամանակ, երբ սառցախցիկի մեջ քիչ
քանակությամբ սառեցված սննդամթերք կա:
Страницы: Стр: 14
Комментарии (0)

Добавить комментарий

Другие Холодильники Centek