
16
Սառցախցիկը թրթռում է Ստուգեք, արդյոք
սառցախցիկը տեղադրված
է ուղիղ հարթության վրա:
Հատակը անհարթ է կամ
թեքված է: Սառցախցիկը
տեղադրված է հատակին,
որը փոքր-ինչ շարժվում
է: Համոզվեք, որ հատակը
լիովին դիմանում է
սառցախցիկի ծանրությանը:
Ուղղեք սառցախցիկի դիրքը՝
դրա անկյունային մասերի
տակ դնելով փայտյա կամ
մետաղյա տակդիրներ:
Սառցախցիկը դիպչում
է պատին: Տեղափոխեք
սառցախցիկը կամ այն հեռու
դրեք պատից
Դռնակը սխալ է փակվում Սառցախցիկը ուղիղ
կանգնած չէ: Դռնակի
միջադիրը կեղտոտ է:
Սննդամթերքի զամբյուղը
սխալ է տեղադրված
Կոմպրեսորի մակերեսը
տաքանում է
Դա նորմալ է: Մի դիպչեք
կոմպրեսորին
8. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի
է առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և
հանձնել էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ
վերամշակելու համար։
9. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 10 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և
գործող տեխնիկական չափանիշներին խիստ համապա-
տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա
շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու
համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի
համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության
ամիս)։ Սարքի սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման
կամ դրա անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի
լիազորված սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն
կարելի է գտնել https://centek.ru/servis կայքում։ Աջակցության
ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7
(988) 24-00-178, VK՝ vk.com/centek_krd: Գլխավոր սպասարկման
կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7
(861) 991-05-42:
Ապրանքը ունի համապատասխանության
սերտիֆիկատ՝
ЕАЭС RU C-RU.АЯ46.В.24760/22 ից 08.04.2022 գ.:
10. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Արտադրված է պատվերով՝ ՕՕՕ Լարինա-Էլեկտրոնիքս:
Հասցե՝ Ռուսաստան, 350080, գ. Կրասնոդար, ուլ. Դեմուսա, 14։
Հեռախոս՝ +7 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 24 ամիս է`
սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ
երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է այս
սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
• հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
բնօրինակ երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը,
սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող
ընկերության կնիքը և վաճառող ընկերության ներկայացուցչի
ստորագրությունը երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ
յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը
վերը նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ
եթե դրանցում նշված տեղեկությունը թերի, անհասկանալի կամ
հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
• պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին
խիստ համապատասխան,
• հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում,
մաքրում, տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
• մեխանիկական վնասվածքներ,
• սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
• օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
• սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
• բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես
նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
• կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,
• վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
• սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը էլեկտրամա
տակարարման հեռահաղորդա կցական և կաբելային
ցանցերին, որոնք չեն համապա տասխանում պետական
տեխնիկական չափանիշներին,
• ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված
չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման
արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ,
գոտիներ, պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ,
տակդիրներ, վանդակներ, շամփուրներ, փողրակներ,
խողովակներ, խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք պարկեր,
ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
• մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք
ոչ համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
• կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու կանոնների
խախտումների պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն
սպառողի՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների
և որևէ կերպ չի սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց,
ընտանի կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց
գույքին TM «Centek»-ի ապրանքի կողմից ուղղակիորեն կամ
անուղղակիորեն հասցված որևէ վնասի համար, եթե դա տեղի
է ունեցել ապրանքի օգտագործման և տեղադրման կանոններն
ու պայմանները չպահպանելու, սպառողի կամ երրորդ անձանց
դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների (անգործության),
ֆորսմաժորային հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն
մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի
մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման:
Добавить комментарий