
15
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Մի օգտագործեք եռացրած ջուր սառած հատվածները
հեռացնելու համար, քանի որ դա կարող է վնասել սարքի
պլաստիկ մասերը:
Մի օգտագործեք սուր առարկաներ սառույցը հեռացնելու
համար, քանի որ դրանք կարող են վնասել սարքը:
-Մաքրման ժամանակ մի օգտագործեք քլոր պարունակող
միջոցներ և թթուներ:
-Անջատեք սառցախցիկը էլեկտրական ցանցից:
-Հանեք ամբողջ սննդամթերքը սառցախցիկից:
-Բացեք սարքի ներքին մակերեսի հատակին գտնվող
ջրահեռացման խցանը:
-Ջրահեռացման անցքի տակ տեղադրեք տարա հալած
ջուրը լցնելու համար:
-Սառցախցիկի դռնակը բաց թողեք:
-Հեռացրեք սառույցի շերտը, երբ այն սկսում է հալչել: Դա
կկրճատի հալեցման ժամանակը:
-Սառույցի հալչելուց հետո սառցախցիկի ներսը լվացրեք
տաք օճառաջրով խոնավացրած կտորով, ապա չորացրեք
այն չոր փափուկ կտորով:
ՆՇՈՒՄ` Սովորաբար հալեցումը տևում է մի քանի ժամ:
Սառույցի վրա լցրեք գոլ (ոչ տաք) ջուր. դա կնպաստի
սառույցի ավելի արագ հալչելուն:
7. ՍԱՐՔԻ ՄԱՔՐՈՒՄԸ
-Խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ մաքրել սարքը
տեղադրումից անմիջապես հետո:
-Անջատեք սարքը էլեկտրական ցանցից, հանեք բոլոր
մթերքները և զամբյուղը:
-Սրբեք սարքի ներքին մակերեսը ջրի և սոդայի տաք
լուծույթով խոնավացրած կտորով: Ջուրը և սոդան
խառնեք 1:2 հարաբերությամբ՝ 1 լ ջրի մեջ լցնելով 2 թեյի
գդալ սոդա:
-Սննդամթերքի զամբյուղը լվացրեք մեղմ լվացող
միջոցներով:
-Սարքի արդյունավետ աշխատանքի համար մաքուր
պահեք դռնակի միջադիրները:
-Սարքի կորպուսը պետք է մաքրել մեղմ լվացող
միջոցներով և տաք ջրով:
-Սարքը չորացրեք փափուկ կտորով:
-Փոշեկուլով մաքրեք կոնդենսատորի ջերմափոխանակիչը,
եթե այն փոշոտ կամ կեղտոտ է:
-Խորհուրդ ենք տալիս մաքրել սարքը հալեցման ժամանակ:
Դա թույլ կտա կանխել տհաճ հոտի առաջացումը և սարքի
աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի:
ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
-Հանեք ամբողջ սննդամթերքը սարքից:
-Անջատեք սարքը:
-Մաքրեք սարքը:
-Դռնակը կիսաբաց թողեք՝ խտանյութի, բորբոսի կամ
տհաճ հոտի առաջացումը կանխելու համար:
-Մի թողեք երեխաներին առանց վերահսկողության: Սարքը
պետք է դրված լինի երեխաների համար անհասանելի
տեղում:
-Եթե նախատեսում եք դադարեցնել սարքի աշխատանքը
երեք շաբաթից պակաս ժամանակով, կարող եք միացրած
թողնել այն:
ՍԱՐՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
-Սարքը փոխադրեք ցանկացած տեսակի փակ մեքենայով՝
փաթեթի մեջ ուղղահայաց դիրքով դրված: Ապահով
ամրացրեք սարքը՝ մեքենաների ներսում հնարավոր
հարվածներն ու տեղաշարժը կանխելու համար:
-Բեռնման և բեռնաթափման ընթացքում մի թեքեք
սառցախցիկը 45°-ից ավել, որպեսզի կոմպրեսորը կամ
ամբողջ համակարգը չվնասեք:
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Խնդիր Պատճառ
Սառցախցիկը չի
աշխատում
Սարքը միացրած չէ:
Ավտոմատ անջատիչը կամ
ապահովիչը անջատվել
է: Ջերմակարգավորիչը
գտնվում է OFF դիրքի վրա
Կոմպրեսորը հաճախ
անջատվում և միանում է
Սենյակի ջերմաստիճանը
չափազանց բարձր
է: Սառցախցիկը
ծանրաբեռնված է
մթերքներով: Դռնակը
չափազանց հաճախ
է բացվում: Դռնակն
ամբողջովինփակ չէ:
Ջերմաստիճանը սխալ
է ընտրված: Դռնակի
ամրացուցիչն ամբողջովին
հերմետիկ չէ: Սառցախցիկը
տեղադրված է պատի
մոտ: Սառցախցիկը երկար
ժամանակ անջատված է
եղել, և դրա ամբողջական
սառեցման համար
անհրաժեշտ է 2-3 ժամ
Սառցախցիկի
ջերմաստիճանը
բավականաչափ
ցածր չէ
Դրված է բարձր
ջերմաստիճան:
Ընտրեք ավելի ցածր
ջերմաստիճան: Մի քանի
ժամ անց ջերմաստիճանը
կկայունանա: Սառցախցիկի
դռնակը չափազանց
երկար է բաց մնում կամ
շատ հաճախ է բացվում:
Դռնակն ամբողջովին փակ
չէ: Դռնակի ամրացուցիչն
ամբողջովին հերմետիկ
չէ: Սառցախցիկի մեջ մեծ
քանակությամբ գոլ կամ տաք
սնունդ է դրվել: Սպասեք,
մինչ սառցախցիկը հասնի
ընտրված ջերմաստիճանին:
Սառցախցիկը երկար
ժամանակ անջատված է
եղել, և դրա ամբողջական
սառեցման համար
անհրաժեշտ է 2-3 ժամ
Սառցախցիկի
ջերմաստիճանը
շատ ցածր է
Դրված է չափազանց
ցածր ջերմաստիճան:
Ընտրեք ավելի բարձր
ջերմաստիճան: Մի քանի
ժամ անց ջերմաստիճանը
կկայունանա
Կոմպրեսորի աշխատանքի
ընթացքում ճաքճքելու ձայն
է լսվում
Մետաղական մասերը
ընդլայնվում և կծկվում
են, ինչպես տաք ջրի
խողովակները: Դա նորմալ
է: Ձայնը կհայտնվի կամ
կանհետանա սառցախցիկի
աշխատանքի ընթացքում
Եռացող ջրի ձայն է լսվում Սառնագենտը (որն
օգտագործվում է
սառցախցիկը սառեցնելու
համար) շրջանառվում է
ամբողջ համակարգում: Դա
նորմալ է
Добавить комментарий