
15
ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
-Հանեք ամբողջ սննդամթերքը սարքից:
-Անջատեք սարքը:
-Մաքրեք սարքը:
-Դռնակը կիսաբաց թողեք՝ խտանյութի, բորբոսի կամ
տհաճ հոտի առաջացումը կանխելու համար:
-Մի թողեք երեխաներին առանց վերահսկողության: Սարքը
պետք է դրված լինի երեխաների համար անհասանելի
տեղում:
-Եթե նախատեսում եք դադարեցնել սարքի աշխատանքը
երեք շաբաթից պակաս ժամանակով, կարող եք միացրած
թողնել այն:
ՍԱՐՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
-Սարքը փոխադրեք ցանկացած տեսակի փակ մեքենայով՝
փաթեթի մեջ ուղղահայաց դիրքով դրված: Ապահով
ամրացրեք սարքը՝ մեքենաների ներսում հնարավոր
հարվածներն ու տեղաշարժը կանխելու համար:
-Բեռնման և բեռնաթափման ընթացքում մի թեքեք
սառցախցիկը 45°-ից ավել, որպեսզի կոմպրեսորը կամ
ամբողջ համակարգը չվնասեք:
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Խնդիր Պատճառ
Սառցախցիկը
չի աշխատում
Սարքը միացրած չէ: Ավտոմատ
անջատիչը կամ ապահովիչը անջատվել
է: Ջերմակարգավորիչը գտնվում է OFF
դիրքի վրա
Կոմպրեսորը
հաճախ
անջատվում և
միանում է
Սենյակի ջերմաստիճանը չափազանց
բարձր է: Սառցախցիկը ծանրաբեռնված
է մթերքներով: Դռնակը չափազանց
հաճախ է բացվում: Դռնակն
ամբողջովինփակ չէ: Ջերմաստիճանը
սխալ է ընտրված: Դռնակի
ամրացուցիչն ամբողջովին հերմետիկ
չէ: Սառցախցիկը տեղադրված է պատի
մոտ: Սառցախցիկը երկար ժամանակ
անջատված է եղել, և դրա ամբողջական
սառեցման համար անհրաժեշտ է 2-3
ժամ
Սառցախցիկի
ջերմաստիճանը
բավականաչափ
ցածր չէ
Դրված է բարձր ջերմաստիճան: Ընտրեք
ավելի ցածր ջերմաստիճան: Մի քանի
ժամ անց ջերմաստիճանը կկայունանա:
Սառցախցիկի դռնակը չափազանց
երկար է բաց մնում կամ շատ հաճախ
է բացվում: Դռնակն ամբողջովին փակ
չէ: Դռնակի ամրացուցիչն ամբողջովին
հերմետիկ չէ: Սառցախցիկի մեջ մեծ
քանակությամբ գոլ կամ տաք սնունդ
է դրվել: Սպասեք, մինչ սառցախցիկը
հասնի ընտրված ջերմաստիճանին:
Սառցախցիկը երկար ժամանակ
անջատված է եղել, և դրա ամբողջական
սառեցման համար անհրաժեշտ է 2-3
ժամ
Սառցախցիկի
ջերմաստիճանը
շատ ցածր է
Դրված է չափազանց ցածր
ջերմաստիճան: Ընտրեք ավելի բարձր
ջերմաստիճան: Մի քանի ժամ անց
ջերմաստիճանը կկայունանա
Կոմպրեսորի
աշխատանքի
ընթացքում
ճաքճքելու ձայն է
լսվում
Մետաղական մասերը ընդլայնվում
և կծկվում են, ինչպես տաք ջրի
խողովակները: Դա նորմալ է: Ձայնը
կհայտնվի կամ կանհետանա
սառցախցիկի աշխատանքի ընթացքում
Եռացող ջրի
ձայն է լսվում
Սառնագենտը (որն օգտագործվում
է սառցախցիկը սառեցնելու համար)
շրջանառվում է ամբողջ համակարգում:
Դա նորմալ է
Սառցախցիկը
թրթռում է
Ստուգեք, արդյոք սառցախցիկը
տեղադրված է ուղիղ հարթության վրա:
Հատակը անհարթ է կամ թեքված է:
Սառցախցիկը տեղադրված է հատակին,
որը փոքր-ինչ շարժվում է: Համոզվեք,
որ հատակը լիովին դիմանում է
սառցախցիկի ծանրությանը: Ուղղեք
սառցախցիկի դիրքը՝ դրա անկյունային
մասերի տակ դնելով փայտյա կամ
մետաղյա տակդիրներ: Սառցախցիկը
դիպչում է պատին: Տեղափոխեք
սառցախցիկը կամ այն հեռու դրեք
պատից
Դռնակը սխալ է
փակվում
Սառցախցիկը ուղիղ կանգնած
չէ: Դռնակի միջադիրը կեղտոտ է:
Սննդամթերքի զամբյուղը սխալ է
տեղադրված
Կոմպրեսորի
մակերեսը
տաքանում է
Դա նորմալ է: Մի դիպչեք կոմպրեսորին
8. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի
է առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և
հանձնել էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ
վերամշակելու համար։
9. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 10 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և
գործող տեխնիկական չափանիշներին խիստ համապա-
տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա
շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու
համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի
համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության
ամիս)։ Սարքի սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման
կամ դրա անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի
լիազորված սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն
կարելի է գտնել https://centek.ru/servis կայքում։ Աջակցության
ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7
(988) 24-00-178, VK՝ vk.com/centek_krd:
Գլխավոր սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս», ք.
Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861) 991-05-42:
Ապրանքը ունի համապատասխանության սերտիֆիկատ՝
№ ЕАЭС RU С-CN.ВЕ02.В.04696/22 ից 29.12.2022 գ.:
10. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ընկերություն՝ ՕՕՕ Լարինա-Էլեկտրոնիքս: Հասցե՝
Ռուսաստան, 350080, գ. Կրասնոդար, ուլ. Դեմուսա, 14։ Հեռ. +7
(861) 2-600-900:
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 24 ամիս է`
սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ
երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է այս
սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
Добавить комментарий