
13
4.1. ՕԴԱՓՈԽՈՒՄ
Սառնարանի կոմպրեսորը և կոնդենսատորը աշխատանքի
ընթացքում տաքանում են, ուստի անհրաժեշտ է ապահովել
սարքի բավարար օդափոխությունը:
–Սառնարանը պետք է տեղադրվի նորմալ խոնավությամբ
լավ օդափոխվող տարածքում: Արգելվում է սառնարանը
տեղադրել բարձր խոնավությամբ սենյակներում, օրինակ՝
լոգասենյակներում, նկուղներում։
–Տեղադրելիս ապահովեք նվազագույն ճեղք (3-5 սմ) սարքի
կողքերում և 10 սմ վերևում՝ օդի ազատ շրջանառության
համար: Մի արգելափակեք օդի հոսքը սարքի հետևի մասում:
–Մի տեղադրեք ջերմության աղբյուրներին մոտ:
–Մի տեղադրեք սառնարանը արևի ուղիղ ճառագայթների
տակ կամ ջերմության աղբյուրներին մոտ (խոհանոցային
վառարաններ, ջեռոցներ, բուխարիներ):
4.2. ՀԱՐԹԵՑՈՒՄ
Սառնարանի արդյունավետ աշխատանքի համար կարևոր է, որ
այն գտնվի հարթ մակերեսի վրա: Սառնարանը տեղադրելուց
հետո կարգավորեք դրա դիրքը՝ սառնարանի առջևի մասում
գտնվող կարգավորիչ հենարանները պտտելով։ Սառնարանի՝
դեպի հետ թեքվածությունը չպետք է գերազանցի 5°-ը։
4.3. ՄԻԱՑՈՒՄ ՀՈՍԱՆՔԻ ՑԱՆՑԻՆ
Սառնարանը համապատասխանում է հոսանքահարումից
պաշտպանության 1-ին կարգին և միանում է հոսանքի ցանցին
հողանցված կոնտակտով երկբևեռ վարդակի միջոցով: Նախքան
հոսանքի ցանցին միացնելը, համոզվեք, որ.
–ցանցի լարումը համապատասխանում է սառնարանի հետևի
հատուկ ցուցանակին նշված տվյալներին.
–էլեկտրական վարդակի հողանցված կոնտակտը միացված է
էլեկտրական ցանցի սնուցման մալուխի հողանցված լարին
(միացնող լարը պետք է գնահատվի առնվազն 10 Ա հոսանքի
համար);
–խրոցակը և վարդակը նույն տեսակի են; եթե խրոցակը չի
համապատասխանում վարդակին, ապա վարդակը պետք է
փոխարինվի սնուցման մալուխի խրոցակին համապատասխան
(աշխատանքները պետք է կատարվեն որակավորված
էլեկտրիկի կողմից):
Սառնարանը պետք է տեղադրվի այնպես, որ վարդակը ձեզ միշտ
հասանելի լինի: Սառնարանը, որը միացված է այս ձեռնարկում
նշված բարձր հզորությամբ կենցաղային տեխնիկայի
անվտանգության պահանջների խախտմամբ, համարվում է
պոտենցիալ վտանգավոր: Արտադրողը պատասխանատվություն
չի կրում առողջությանը և գույքին հասցված վնասի համար, եթե
այն առաջացել է տեղադրման սահմանված ստանդարտներին
չհետևելու հետևանքով:
5. ՍԱՌՆԱՐԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
5.1. ՄԻԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Սառնարանը անհրաժեշտ է միացնել հոսանքի ցանցին
տեղակայելուց երեք ժամ անց։ Այդպես սառնագենտը
փոխադրումից հետո կբաշխվի պատշաճ կերպով. սա անհրաժեշտ
է սառնարանի ճիշտ աշխատանքի համար: Սառնարանը
հոսանքի ցանցին միացնելուց մի քանի ժամ անց դուք կարող եք
դրա մեջ մթերքներ դնել։ Հեռացրեք կոմպրեսորի և հետևի պատի
խորշի միջև եղած փոխադրման պահանգները, ինչպես նաև այլ
պահանգները և կպչուն ժապավենները, որոնք պահում են սարքի
շարժվող մասերը տեղաշարժվելուց: Եթե սարքն ունի պլաստիկ
թաղանթով պաշտպանիչ ծածկույթ, խնամքով հեռացրեք այն՝
նախազգուշական կանոնները պահպանելով, որպեսզի չվնասեք
դետալների լաքուներկ կամ պոլիմերային ծածկույթը:
5.2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ
ԷԿՐԱՆ
–Սառնարանի սնուցման միացման դեպքում ցուցադրման
էկրանը կնշմարվի է 3 վայրկյանի ընթացքում: Դրա հետ մեկտեղ
հնչում է մեկնարկի ազդանշանը, այնուհետև էկրանն անցնում
է գործողության ստանդարտ ցուցադրմանը:
–Սառնարանն առաջին անգամ օգտագործելիս սառնարանային
խցիկի ջերմաստիճանը 4 °C է, սառնախցիկինը՝ -18 °C:
–Սխալի առաջացման դեպքում էկրանը ցույց է տալիս
սխալի կոդը (տե՛ս սխալների կոդերի աղյուսակը): Նորմալ
շահագործման դեպքում էկրանը ցույց է տալիս սառնարանի
կամ սառնարանի կանխորոշված ջերմաստիճանը:
–Նորմալ հանգամանքներում, եթե 30 վայրկյանի ընթացքում
էկրանի վահանակի վրա որևէ գործողություն տեղի չի ունենում
կամ դուռը չի բացվում, էկրանը արգելափակվում է,
արգելափակման ցուցիչը մարում է:
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ/ԱՐԳԵԼԱԲԱՑՈՒՄ
–Արգելափացված վիճակում 3 վայրկյան սեղմեք և պահեք
կողպման կոճակը (11), ցուցիչը կմարի, կհնչի ձայնային
ազդանշան, ինչը նշանակում է, որ ցուցադրման վահանակը
արգելափակված է, այս պահին սարքի կառավարումն անհնար
է ։
–Արգելաբացված վիճակում 3 վայրկյան սեղմեք և պահեք
կողպման կոճակը (11), ցուցիչը կվառվի, կհնչի ձայնային
ազդանշան, ինչը նշանակում է, որ ցուցադրման վահանակը
արգելափաբացված է, այս պահին սարքի կառավարումը
հասանելի է:
ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԽՑԻԿԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Սեղմեք TEMP. SELECT (8) կոճակը, որպեսզի ընտրեք
սառնարանային խցիկի նախադրված ջերմաստիճանային
գոտին, այնուհետև սեղմեք կամ , որպեսզի կարգավորեք
սառնարանային խցիկի նախադրված ջերմաստիճանը:
Սառնարանային խցիկի համար ջերմաստիճանի կարգավորման
միջակայքը կազմում է 2 °C ~ 8 °C:
ՍԱՌՆԱԽՑԻԿԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Սեղմեք TEMP. SELECT (8) կոճակը, որպեսզի ընտրեք սառնախցիկի
նախադրված ջերմաստիճանային գոտին, այնուհետև սեղմեք
կամ , որպեսզի կարգավորեք սառնախցիկի նախադրված
ջերմաստիճանը։ Սառցախցիկի համար ջերմաստիճանի
կարգավորման միջակայքը կազմում է -24 °C ~ -16 °C:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԽՑԻԿՈՒՄ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Սեղմեք VARIO TEMP կոճակը (10), որպեսզի խցիկում (4)
կարգավորեք սահմանված ջերմաստիճանը։ Սեղմեք մի քանի
անգամ, որպեսզի ընտրեք անհրաժեշտ ջերմաստիճանային
ռեժիմը՝ միրգ / բանջարեղեն, խմիչքներ, միս։
«ՍՈՒՊԵՐ ՀՈՎԱՑՈՒՄ» և «ՍՈՒՊԵՐ ՍԱՌԵՑՈՒՄ»
ՌԵԺԻՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
–Սուպերհովացման ռեժիմի սահմանում. այն բանից հետո, երբ
սառնարանային խցիկում ջերմաստիճանը կսահմանվի 2 °C,
սեղմեք ջերմաստիճանի իջեցման կոճակը , որպեսզի անցնեք
սուպերհովացման (գերհովացման) ռեժիմին: Սուպերհովացման
ռեժիմում սառնարանային խցիկում ջերմաստիճանը ավտոմատ
կերպով սահմանվում է 2 °C-։
–Ելք գերհովացման ռեժիմից. գերհովացման ռեժիմից դուրս
գալու համար սեղմեք ջերմաստիճանի բարձրացման
կոճակը կամ սպասեք 6 ժամ հետո ռեժիմից ավտոմատ կերպով
Добавить комментарий